Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի դահուկային սպորտի առաջնությունը![]() 9 փետրվարի 2012 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ավարտվեց դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը: Ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Սերգեյ Միքայելյանը՝ ցուցադրելով 30:51.4 րոպե արդյունք: Երկրորդ տեղում է Արթուր Եղոյանը (31:36.2), երրորդ տեղում՝ Թադևոս Պողոսյանը (32:22.7): Ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում առավել ուժեղ էր Թադևոս Պողոսյանը, որը մրցատարածությունն անցավ 42:41.9 րոպեում, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Մյասնիկ Ղարիբյանը և Արթուր Եղոյանը: Կանանց շարքում ընթացող պայքարում 5 կմ մրցատարածությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Կատյա Գալստյանը (19:55.0), ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում առաջին տեղը զբաղեցրեց Աննա Մխիթարյանը ( 36:05.4): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |