ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՐ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՂԲԱՅՐԱՑԵԼ ԵՆ

PanARMENIAN.Net - Օրերս համագործակցության վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել Արմավիր Հայաստանի մարզկենտրոնի եւ Կրասնոդարի երկրամասի համանուն քաղաքների միջեւ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, եղբայրացման վերաբերյալ պայմանագիրը երկու լեզվով` ռուսերեն եւ հայերեն, ստորագրել են Ռուսաստանի Արմավիրի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերը` Վիկտոր Կոլոդյաժնին եւ Արարատ Զաքարյանը: Նշենք, որ ռուսական Արմավիր քաղաքը հիմնվել է XVIII դարի վերջին հայ վերաբնակիչների կողմից եւ այդպես անվանվել Մեծ Հայք պետության հինավուրց մայրաքաղաքի պատվին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---