Պատկերապատման փառատոնը նույնպես կնվիրվի հայ գրատպության 500-ամյակին

Պատկերապատման փառատոնը նույնպես կնվիրվի հայ գրատպության 500-ամյակին

PanARMENIAN.Net - Այս տարվա Պատկերապատման թվով երրորդ փառատոնը նվիրվելու է «Հայ տպագիր գրքի 500-ամյակին», հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Փառատոնի շրջանակում բացվելու է ցուցահանդես, տեղի է ունենալու կատալոգի շնորհանդես, անցկացվելու են պատկերապատողների վարպետության դասեր:

Անցած տարվա փառատոնի հյուրերն էին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի Պատկերի և պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, Ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---