ՖԻԴԵ-ի նախագաը հայտարարել է, որ հավակնորդների մրցաշարը կանցնի Լոնդոնում![]() 10 փետրվարի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյուժմինովը, հավակնորդների մրցաշարը կկայանա Լոնդոնում` հոկտեմբերի 23-նոյեմբերի 13, հայտնում է sport-express.ru-ն: Կազմակերպիչն է լինելու ամերիկացի Էնդրյու Պոլսոնի «Ագոն» կազմակերպությունը, որին ՖԻԴԵ-ն կփոխանցի տղամարդկանց շրջանում աշխարհի առաջատարի կոչման առաջիկա խաղերի անկացման իրավունքները: Այսպիսով, 2013-2014 խաղաշրջանի մասնակիցների ամբողջական ցուցակը հետևյալ տեսքն ունի. Մանգուս Կարլսեն` Նորվեգիա, Լևոն Արոնյան` Հայաստան, Վլադիմիր Կրամնիկ, Պետեր Սվիդլեր և Ալեքսանդր Գրիշչուկ` Ռուսաստան, Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա, Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան: Առաջնության անցկացմանը հավակնում էին նաև Ադրբեջանն ու Բուլղարիան: Սակայն հայ գրոսմայստեր Արոնյանը նամակ էր ուղղել ՖԻԴԵ-ի նախագահին և նախագահական խորհրդին, հայտարարելով, որ չի մասնակցի մրցաշարին, եթե այն անցկացվի Բաքվում: «Հուսով եմ` նկատի կունենաք նամակս, մրցաշարի տեղի ընտրության հարցը քննարկելիս»,-գրել է Արոնյանը: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային
հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը |