Ձյան պատճառով կաթվածահար է եղել նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը

Ձյան պատճառով կաթվածահար է եղել նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը

PanARMENIAN.Net - Գյումրի «Շիրակ» օդանավակայանում բոլոր թռիչքներն ու վայրէջքերը այսօր առավոտվանից հետաձգված են: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նա նշեց, որ թռիչքներն ու վայրէջքերը «Շիրակ» օդանավակայանում հնարավոր կլինեն միայն ձյան դադարելուց հետո:

Բոլոր թռիչքներն ու վայրէջքերը այս պահի դրությամբ հետաձգված են նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: «Բոլորին զգուշացրել ենք, որ օդանավակայանը այս պահին չի կարող ինքաթիռ ընդունել»,- ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Թռիչքներն ու վայրէջքերը «Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն միայն ձյան դադարելուց 40 րոպե անց:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---