Հայազգի դերասանուհի Անդրեա Մարտինը ներկայացնում է նոր` «Վերջին օրերը. ամեն ինչ պետք է գնա» շոուն![]() 10 փետրվարի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ Էմմի և Թոնի մրցանակակիր, Ամերիկայում և Կանադայում հայտնի հայազգի կատակերգական դերասանուհի Անդրեա Մարտինը ներկայացնելու է իր նոր` «Վերջին օրերը. ամեն ինչ պետք է գնա» կատակերգական նախագիծը: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Segerstrom արվեստի կենտրոնում: Անդրեա Մարտինը ծնվել է 1947 թ-ին Փորթլենդում: Նա համարվում է ԱՄՆ-ի վերջին 30 տարվա լավագույն կին կատակերգուն: Նա առավել հայտնի է «Իմ մեծ, չաղ հունական հարսանիքը» ֆիլմից, սակայն նա միշտ փայլել է տարաբնույթ հեռուստաշոուներում և թատրոններում: Նա երբեք չի մոռացել իր արմատների մասին և բազմաթիվ անգամ կազմակերպել է երեկոներ, որոնցից ստացած հասույթները փոխանցել է Հայաստանի գյուղերի բարելավման և մանկական ծրագրերի իրականացմանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |