Սոմալիի գրոհայինները հայտարարել են «Ալ-Քայիդային» միանալու մասին![]() 10 փետրվարի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Սոմալիի «Ալ Շաբաաբ» իսլամիստական խմբավորման գրոհայինները հայտարարել են «Ալ-Քայիդային» միանալու մասին: Երկու խմբավորումները հանդես են եկել համատեղ տեսաուղերձով, որտեղ «Ալ Շաբաաբի» ղեկավար Ահմեդ Աբդի Գոդանեն հայտարարել է, որ իր զինակիցների անունից հավատարմության երդում է տալիս «Ալ-Քայիդայի» առաջնորդ Այման Զավահիրիին: «Ալ Շաբաաբը» և «Ալ Քայիդան» առաջին տարին չէ, որ համագործակցում են, հայտնի է, որ Սոմալիի իսլամիստների թվում կան նաև օտարերկրացիներ: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |