Սաուդյան Արաբիան Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ![]() 11 փետրվարի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, այս նախագիծը, որն «ամբողջությամբ պաշտպանում է ԱՊԼ ծրագիրը», ուղղված երկրում արյունահեղության դադարեցմանը, ընդհանուր առմամբ նման է նախորդ բանաձևին, որը փետրվարի 4-ին արգելափակեցին Ռուսաստանն ու Չինաստանը: Նախօրեին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կարծիք է հայտնել որ ՌԴ ու Չինաստանի վետոն խարխլեց վստահությունը ՄԱԿ-ի հանդեպ: Սաուդյան բանաձևի նախագծում կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը, որի մեղքը սակայն հիմնականում բարդվում է Սիրիայի իշխանությունների վրա: Բանաձևով առաջարկվում է նաև Պան Գի Մունին իր ներկայացուցչին նշանակել Սիրիայի հարցով: Վեհաժողովը մտադիր է Սիրիայի հարցը քննարկել երկուշաբթի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |