Բեյոնսեն ու Ջեյ-Զին հրապարակել են դստեր առաջին լուսանկարները

Բեյոնսեն ու Ջեյ-Զին հրապարակել են դստեր առաջին լուսանկարները

PanARMENIAN.Net - Ռեպեր Ջեյ-Զին ու երգչուհի Բեյոնսեն ուրբաթ օրը ինտերնետում հրապարակել են դստեր՝ Բլյու Այվի Քարթերի լուսանկարները, որը ծնվել է հունվարի 7-ին: Լուսանկարները զետեղվել են Ջեյ-Զիի լրատվական Life + Times կայքում:

Hello Blue Ivy Carter անվանումով ալբոմում 5 լուսանկար կա, որտեղ պատկերված են նորածինն ու նրա ծնողները:

Աղջնակը դեռ մեկ ամսական էլ չկա, սակայն արդեն հասցրել է նկարահանվել գովազդում և հայտնվել Billboard չարթում՝ Ջեյ-Զին ձայնագրել է նրա լացը և օգտագործել Glory երգում, որը նվիրել է Բլյու Այվիին:

Բացի այդ, նորածնի պատվին են անվանել մարիխուանայի նոր տեսաակը՝ OG (Original Gangsta) Blue Ivy:

Աստեղային ծնողները պատենտավորել են դստեր անունը, հետագայում այդ անվան տակ տարբեր տեսակի ապրանքներ թողարկելու ակնկալիքով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---