Եգիպտոսում հանցագործները 1400 ավտոմեքենա են հափշտակել դեպի Գազայի սեկտոր![]() 12 փետրվարի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ինտերպոլի եգիպտական մասնաճյուղը Գազայի սեկտորում իր գործընկերներին խնդրում է օգնել մոտ 1400 միավոր ավտոտրանսպորտային միջոցները հայտնաբերելու և օրինական սեփականատերերին վերադարձնելու գործում: Այդ մասին հաղորդում է MEHA լրատվական գործակալությունը: Եգիպտոսում ժողովրդական ապստամբություն բարձրացնելուց հետո հանցագործներն հափշտակել են ավելի քան 11 հազար ավտոմեքենա: Ոստիկանության տեղեկությունների համաձայն, մի շարք մեքենաներ ապօրինաբար փոխադրվել են կամ ավտոմասերի են բաժանվել և վաճառվել Եգիպտոսի հարևան Գազայի սեկտորում: Ինտերպոլի տվյալների համաձայն, առնվազն 1400 հափշտակված ավտոմեքենաներ ներկա պահին Գազայի սեկտորում են գտնվում: Սակայն Գազաի սեկտորի Ինտերպոլի պաղեստինյան բյուրոյում հերքել են այդ տեղեկատվությունը և հայտնել, որ անկլավի իշխանություններն ամենախիստ միջոցներն են ձեռնարկել Եգիպտոսից սեկտորի տարածք ներկրվող և արտահանվող ավտոմեքենաների հսկողության համար: Գազայի սեկտորում չեն հրաժարվում համագործակցել եգիպտական ոստիկանության հետ և խոստանում են ստուգել պաղեստինյան Ինտերպոլին փոխանցված երկար ցուցակի յուրաքանչյուր մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |