«Ալ-Կայիդայի» առաջնորդը չի վստահում Արևմուտքին և արաբական պետությունների կառավարություններին

«Ալ-Կայիդայի» առաջնորդը  չի վստահում Արևմուտքին և արաբական պետությունների կառավարություններին

PanARMENIAN.Net - «Ալ-Կայիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին սիրիացիներին կոչ է արել Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարում չվստահել Արևմուտքին և արաբական պետությունների կառավարություններին, հաղորդում է Associated Press-ը:

«Սիրիան օր օրի արյունահոսում է, իսկ մսագործ և մսագործի որդի Բաշար Ասադը չի կարողանում կանգ առնել: Բայց մեր մարդկանց դիմադրությունը Սիրիայում աճում է, չնայած արյունահեղությանը»,- հայտնել է նա:

Իսլամիստական կայքերից մեկում տեղակայվել է «Առա՛ջ, Սիրիայի առյուծնե՛ր» խորագրով 8-րոպեանոց տեսահոլովակ: Այսօր այդ հոլովակը հայտնաբերել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է ծայրահեղական ռեսուրսների մոնիթորինգով:

«Ալ-Կայիդայի» առաջնորդը Թուրքիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և այլ երկրների մահմեդականներին կոչ է արել «եղբայրներին Սիրիայում» ցուցաբերել ցանկացած օգնություն, սակայն այդ խնդրանքը չի տարածվում արևմտյան և արաբական պետությունների կառավարությունների վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---