Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը![]() 13 փետրվարի 2012 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ATP-ն՝ Թենիսի միջազգային ասոցիացիան, հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը 630 միավորով: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13 630 միավորով, 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը 10 435 միավորով, 3-րդ տեղում է՝ Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա), նա ունի 8010 միավոր: Այս հանգստյան օրերին Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում վստահ հաղթանակ տարավ Դևսի գավաթի մրցաշարում՝ Արգենտինան 4:1 հաշվով ջախջախեց գերմանացիներին: Քառորդ եզրափակչում Արգենտինան կհանդիպի Խորվաթիայի հետ:--ԿԱ- Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 84-րդ տեղը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |