Մասաչուսեթսում բացվելու է «Պատմությունն անտեսված է» նկարչական ցուցահանդեսը![]() 13 փետրվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Մասաչուսեթսի Հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) բացվելու է նկարչուհի Հոուփ Ռիկարդիի «Պատմությունն անտեսված է» խորագրով ցուցահանդեսը: Ռիկարդին 2010 թ-ին սկսեց ուսումնասիրել իր հայ պապի ժառանգությունը, և հայկական սփյուռքի պատմությունը: Ցուցադրվող աշխատանքները լուսանկարների արտատպություններ են կտավի վրա: «Պատմությունն անտեսված է» շարքն անցած տարի ցուցադրվել է Բոսթոնի «Գալաթեա» պատկերասրահում: Այժմ նկարչուհին ակտիվորեն աշխատում է 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծ նախագծի վրա: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև ապրիլի 29-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |