«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը կընդգրկվի ԲՀԿ-ի ընտրացուցակի առաջին հնգյակում

«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը կընդգրկվի ԲՀԿ-ի ընտրացուցակի առաջին հնգյակում

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ» թերթի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ ընտրացուցակում կլինի առաջին հնգյակում: Համաձայն պարբերականի, ԲՀԿ ընտրացուցակում տեղ գտնելու համար, Օսկանյանը պատրաստ է հրաժարվել իր կողմից ստեղծված «Սիվիլիթաս» հիմնադրամից;

Ըստ թերթի տեղեկությունների` Վարդան Օսկանյանը մտադիր է հանուն ԲՀԿ ընտրացուցակի իր իսկ ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամից հրաժարվել: Թեև նշվում է, որ այդ հիմնադրամում լուրջ ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել, այնուամենայնիվ դժվար թե այն փակվի: Պարզապես Օսկանյանը դե յուրե կլքի «Սիվիլիթաս»-ը:

Թերթի աղբյուրները չեն բացառել, որ Վ. Օսկանյանը հենց այսօր էլ կարող է հայտարարել իր այդ մտադրության մասին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---