Վերջին տուրից առաջ Հրանտ Մելքումյանը Aeroflot Open-ում 0,5 միավորով է զիջում առաջատարին![]() 15 փետրվարի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացավ Aeroflot Open շախմատի փառատոնի 8-րդ տուրը: A գլխավոր մրցաշարում բոլոր հայ շախմատիստները կիսեցին միավորները մրցակիցների հետ: Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Եվգենի Տոմաշևսկու (Ռուսաստան), Կարեն Գրիգորյանը` ադրբեջանցի Էլթայ Սաֆարլիի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Յարոսլավ Ժերեբուխի (Ուկրաինա) հետ: Վերջին տուրից առաջ Հրանտ Մելքումյանը 5,5 միավորով 5-րդ տեղում է, Գրիգորյանը 5 միավոր է վաստակել և 22-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Հակոբյանը 32-րդ տեղում է 4,5 միավորով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անտոն Կորոբովը (Ուկրաինա) 6 միավորով: Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ: Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու է նաև բլից մրցաշար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |