ԱՄՆ-ն տպավորված չէ միջուկային ոլորտում Իրանի հաջողություններով![]() 16 փետրվարի 2012 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը տպավորված չե միջուկային ոլորտում Իրանի հաջողությունների մասին հաղորդագրություններով, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտանմենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Անկեղծ ասած, դրանում մենք որևէ նոր բան չենք տեսնում, ոչ մի ցնցող նորություն: Կարծում ենք, որ այդ հայտարարությունները մեծամասամբ նախատեսված են ներքին հանդիսատեսի համար»,-ասել է Նուլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ հույս ունի լրացուցիչ ինֆորմացիա ստանալ Իրանի հաջողությունների մասին ՄԱԳԱՏԷ-ից: «Կարծում ենք, որ Իրանի հայտարարությունները կապված են միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումների հետ»,-հայտարարել է Նուլանդը; Չորեքշաբթի Իրանի նախագահը հրամայել է երկրում չորս նոր ռեակտորներ կառուցել` հետազոտությունների և ռադիոիզոտոպերի արտադրության համար: Իրանն ավելացրել է նաև Նատանձի ուրանի հարստացման ցենտրիֆուգերի քանակը` դրանք հացնելով 9000-ի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |