Հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը Մոսկվայում դարձել է միջազգային մրցաշարի հաղթող![]() 16 փետրվարի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվեց Էդվարդ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող աթլետիկայի միջազգային երիտասարդական ավանդական մրցաշարը: Հայաստանից մասնակցեց 17-ամյա հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա ցատկեց 613 սանտիմետր և վստահորեն գրավեց առաջին տեղը: Ի դեպ, Հովհաննիսյանը 582 սանտիմետր արդյունքով առաջինն էր նաև Իրանի Մաշադ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Էդվարդ Գրիգորյանը եղել է արագավազորդ,հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում: Նրա մահից հետո անցկացվում է ավանդական դարձած այս մրցաշարը,որը գրանցված է աթլետիկայի եվրոպական միության միջոցառումների ցանկում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |