Ճապոնիայի կայսրը հոսպիտալացվել է

Ճապոնիայի կայսրը հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հոսպիտալացվել է՝ տեղափոխվելով Տոկիոյի համալսարանին կից կլինիկան, հայտնում է Agence France-Presse-ը: 78-ամյա Ակիհիտոն կվիրահատվի, կկատարվի կորոնար շունտավորում: Վիրահատական միջամտության մասին որոշումը կայացվել է փետրվարի 11-ին բժշկական հետազոտության արդյունքում:

Ակնկալվում է, որ վիրահատությունը կտևի մոտ 5 ժամ:

Հետվիրահատական շրջանում նրա պարտականությունները կկատարի ավագ որդին՝ արքայազն Նարուհիտոն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---