Սարկոզի. Ֆրանսիան պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցույց տալ Սիրիայի ընդդիմությանը![]() 17 փետրվարի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցույց տալ Սիրիայի ընդդիմությանը, եթե նա միավորվի ու ներկայցնի «միասնական այլընտրանքային նախագիծ»: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, սիրիական ճգնաժամի լուծումը պետք է մի քանի փուլով ընթանա: Նա կարևորել է փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը, որտեղ նախագահելու են Ֆրանսիան ու Թուրքիան: «Առաջ շարժվելու համար հարկավոր է ուժեղացնել պատժամիջոցները, ոչ թե ժողովրդի, այլ իշխանության դեմ»,-ասել է Սարկոզին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Չի կարելի լիբիական հեղաշրջում սարքել առանց լիբիացիների, մենք չենք կարող սիրիական հեղափոխություն անել առանց սրիացիների»,-գտնում է Սարկոզին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |