Նիդեռլանդների արքայազնը Ալպերում հայտնվել է ձնակույտի տակ և հիվանդանոց տեղափոխվել![]() 17 փետրվարի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Նիդեռլանդների արքայազն Ֆրիզո Օրանսկո-Նասսաուսկին, ով հանգստանում էր ավստրիական Ալպերի Լեհ հանգստավայրում, այսօր հայտնվել է ձնակույտի տակ և հիվանդանոց տեղափոխվել: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, արքայազնին գտել են 15 րոպե անց: Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափեխել: Թագուհի Բեատրիսը, ով որդու հետ հանգստավայրում էր, չի տուժել, հայտնում է Reuters-ը` հղելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեին: Այս ձմեռ Եվրոպայում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել ալպայան հանգստավայրերի աշխատանքները և տասնյակ պատահարների պատճառ դարձել, որոնց մի մասը ողբերգությամբ են ավարտվել: Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |