Աֆղանստանի իշխանությունները կողմ են ԱՄՆ-ի և թալիբների խաղաղ բանակցություններին

Աֆղանստանի իշխանությունները կողմ են ԱՄՆ-ի և թալիբների խաղաղ բանակցություններին

PanARMENIAN.Net - Աֆղանստանի կառավարությունը Բարաք Օբամայի վարչակազմին է հանձնել եր առաջարկությունները և խորհուրդները` թալիբների հետ բանակցություններ վարելու առնչությամբ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին Իսլամաբադում հայտարարել է Աֆղանստանի նախագահ Այմալ Ֆաիզին:

Ֆաիզին հայտարարել է, որ բախվող կողմերի միջև այլևս հետաքրքրություններ չկան, սակայն ընդդիմադիրները, որոնք ցանկացել են բանակցություններ սկսել, պետք է դադարեցնեն զինված պայքարը, հարգեն գործող աֆղանական սահմանադրությունը և կանանց իրավունքները:

Ավելի վաղ ԶԼՄ-ը հայտնել են, որ ԱՄՆ-ն թալիբների հետ առանձին բանակցություններ է վարում Քաթարում, իսկ թալիբները դա հաստատելով` հայտարարել են, որ բանակցություններին քաբուլյան ներկայիս ռեժիմի ներկայացուցիչները չեն մասնակցելու, քանի որ նրանք ընդամենը ԱՄՆ խամաճիկներ են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---