Պետական կամերային նվագախումբը համեգրով կհարգի Վահագն Ստամբոլցյանի հիշատակը![]() 18 փետրվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին` ժամը19:00- ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքերով այս համերգն առանձնահատուկ է, քանի որ այն նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին: «Այս համերգին կմասնակցի նաև երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, և կնվագի այն կոնցերտը, որ Վահագն Ստամբուլցյանն անձամբ ցանկանում էր նվագել մեզ հետ, ինչը, ցավոք, նրան չհաջողվեց: Այս համերգը նվիրված է նաև նրա հիշատակին»,-նշեց Վ. Մարտիրոսյանը: Համերգին կհնչի Հայդնի «Դիվեսրիմենտո»-ն, որը նրա գլուխգործոցներից մեկն է, և որը հազվադեպ է կատարվում, ինչպես նաև Անտոնին Դվորժակի «Սերենադ”-ը, որը ռոմանտիկ երաժշտության գագաթնակետերից մեկն է: Այսպիսով ծրագրում կհնչի դասական և ռոմանտիկ երաժշտություն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |