Ամերիկյան Նյուարկ քաղաքում տեղի է ունեցել Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողությունը![]() PanARMENIAN.Net - Ամերիկյան Նյուարկ քաղաքում տեղի է ունեցել երգչուհի, դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողությունը: Երգչուհին զոհվել է փետրվարի 11-ին Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել բապտիստական «Նոր հույս» եկեղեցում, որտեղ Հյուսթոնը երգել է դեռ երեխա ժամանակ. արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով: Հոգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև «Թիկնապահը» ֆիլմի դերակատար Քևին Քոսները, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինը, ջազ երաժիշտ Սթիվի Ուանդերը, հայտնում է ՌԲԿ-ԹՎ-ն: Արարողությանը հնարավոր էր ներկա գտնվել միայն հրավիրատոմսերով: Հյուսթոնի նախկին ամուսին Բոբբի Բրաունին թաղմանը ներկա գտնվել չէին թողնում. երբ նա մոտեցել է եկեղեցուն, անվտանգության աշխատակիցները խնդրել են նրան հեռանալ: Այնուամենայնիվ, նա մտել է եկեղեցի, հմաբուրել հանգուցյալին, ինչից հետո միայն հեռացել է: Հյուսթոնի մարմինը հայտնաբերվել է փետրվարի 11-ին Բևեռլի հիլթոն հյուրանոցի համարում` ջրով լի լոգարանում: Բժիշկները փաստել են երգչուհու մահը: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, համարում հայտնաբերվել են դեղահաբերի տուփեր, որոնց օգտագործումը թույլատրվում են միայն բժիկների կողմից: Սակայն ըստ տվյալների դեղերի չափաբաժինը նորմայի սահմաններում է եղել: Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես արտիստուհի, ով ունի ամենամեծ քանակությամբ մրցանականեր: Սկսած 11 տարեկանից երգչուհին ստացել է Grammy- 6, Billboard Music Awards-ի 15, American Music Awards 21 և բազմաթիվ այլ մրցանակներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |