Իրանը ծրագրում է ուրանի հարստացման համար հազարավոր նոր ցենտրիֆուգեր տեղադրել![]() 19 փետրվարի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Իրանը ծրագրում է ընդլայնել իր միջուկային ծրագիրը, Ֆորդոյի ստորգետնյա բունկերներում տեղադրելով ուրանի հարստացման հազարավոր նոր ցենտրիֆուգեր: Այս մասին, հղելով Վիեննայի պաշտոնական աղբյուրները, հայտնում է BBC-ն: Աղբյուրների տվյալներով, նոր սերնդի ցենտրիֆուգերը գրեթե պատրաստ են շահագործման: Սակայն դրանց տեղադրման մասին հստակ ինֆորմացիա առայժմ չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: BBC-ն ընդգծում է, որ ՄԱԳԱՏԷ-ում այս թեմայով մեկնաբանություններ առայժմ չեն արվում: Ֆորդոյի միջուկային օբյեկտի գոյության մասին ՄԱԳԱՏԷ-ին պաշժտոնապես տեղեկացվել է 2009թ սեպտեմբերին: Այս տարվա հունվարին Իրանը սկսել է այնտեղ ուրանի հարստացման աշխատանքները: Նատազում հունվարի 15 տեղադրվել և շահագործման է հանձնվել ուրանի հարստացման նոր սերնդի ցենտրիֆուգերի կասկադը: Իրանի պաշտոնյաները նշում են, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, և դրա ռազմական բնույթի մասին տեղեկություններն անհիմն են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |