Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել` դարձյալ Ֆուկուսիմայից ոչ հեռու![]() 19 փետրվարի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի` Ֆուկուսիմայից ոչ հեռու: Ինչպես հայտնում է «Վեստին», երկրաշարժի էպիկենտրոնը այնքան էլ խորը տեղակայված չի եղել, ուստի ցնցումները զգալի են եղել, հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը: Էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայում: Ըստ տվյալների, ցունամիի վտանգ չի առաջացել: Տուժածների կամ ավերածությունների մասին հայտնի չէ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 14 պրեֆեկտուրաներում` ներառյալ Ֆուկուսիման և մայրաքաղաքային շրջանը: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր Tokio Electric Power հայտնում է, որ երկրաշարժը կայանի աշխատանքներին չի խոչընդոտել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |