Իսրայելի պաշտպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները![]() 19 փետրվարի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը կոչ է արել խստացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները` այդպիսով ստիպելով այդ երկրին դադարեցնել միջուկային ծրագիրը, կիրակի հայտնում է NHK հեռուստաալիքը: «Ներկայումս գտնվում ենք Իրանի դեմ գործող պատժամիջցների փուլում և սպասում ենք, որ դրանք ավելի կխստանան»,- Էխուդ Բարարքի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ընդունված խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցություններ սկսել: Իսրայելի պաշտպանության նախարարի համոզմամբ, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներ կարծում են, որ չի կարելի Իրանին թույլ տալ դառնալ միջուկային գերտերություն: Բարաքի հայտարարությունը համընկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի` Իսրայել կատարած այցին: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, պաշտոնյան ժամանել է իսրայելական ղեկավարության հետ մի շարք հարցերի շուրջ խորհրդատվություն իրականացնելու համար: Partner news Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Partner news |