Իրանն ու Օմանը իրենց ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Իրանն ու Օմանը իրենց ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Իրանն ու Օմանը իրենց ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) համատեղ զորավարժություններ կանցկացնեն իրանական նոր տարուց (մարտի 21) հետո, հաղորդում է Press TV թեհրանական հեռուստաալիքը` հղում կատարելով Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ հրամանատար, կոնտրադմիրալ Հաբիբոլլու Սայարիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընդ որում, Սայարին չի նշել զորավարժությունների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը: Նա նշել է, որ զորավարժությունները կնվիրվեն որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ համատեղ գործողությունների մշակմանն ու կանցկացվեն համաձայն ամենամյա համատեղ զորավարժությունների մասին ավելի վաղ կնքված պայմանագրի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---