Անտոնիո Բանդերասը Կառլոս Սաուրայի ֆիլմում կխաղա Պիկասոյի դերը![]() 20 փետրվարի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Անտոնիո Բանդերասը Կառլոս Սաուրայի «33 օր» ֆիլմում կխաղա Պիկասոյի դերը: Ինչպես հայտնում է Variety-ն, ֆիլմն այն մասին է, թե ինչպես է հայտնի նկարիչն աշխատել «Գերնիկա» կտավի վրա, որը նկարվել է 1937թ, իսկ դրա հիմնական թեման իսպանական Գերնիկա քաղաքի ռմբակոծումն է: Կտավը ստեղծվել է հենց 33 օրում, ընդ որում, լարված աշխատանքն օգնել է նկարչին հաղթահարել անձնական ճգնաժամը: Ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 8 մլն դոլար: Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2012թ ամռանը Փարիզում է և Գերնիկայում: Բանդերասի` այսօրվա դրությամբ, վերջին դերասանական աշխատանքը Սթիվեն Սպիլբերգի «Նոկաուտ» ֆիլմն է: Այս ֆիլմում Բանդերասի գործընկերներն են եղել Ջինա Կարանոն, Յուեն Մակգրեգորը, Մայքլ Դուգլասը և այլ: Հատկանշական է, որ ապագայում Բանդերասը մտադիր է խաղալ ևս մեկ իսպանացի նկարչի` Սալվադոր Դալիի դերը: Այդ ֆիլմի նկարահանումներով մտադիր է զբաղվել Սայմոն Ուեսթը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |