Տոկիոն պատրաստվում է ուժեղ երկրաշարժի![]() 21 փետրվարի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի շրջանում առավել ուժգին երկրաշարժի վտանգ կա, քան ենթադրվում էր նախկինում: Այդ մասին հայտնել է լուսավորության, մշակույթի, սպորտի, գիտության ու տեխնոլոգիաների նախարար Խիրոֆումի Խիրանոն: Պաշտոնական հայտարարությունն այդ մասին, ասել է նա, կարվի մարտի սկզբին: Ըստ մասնագետների կանխատեսումների, 7,3 մագնիտուդով երկրաշարժը Տոկիոյի ծոցի հյուսիսային մասում վատագույն սցենարի դեպքում կհանգեցնի 11 հազար մարդու մահվան ու կոչնչացնի մոտ 850 հազար շինություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |