Կիրսան Իլյումժինով. Առաջիկա մրցումների համար ՖԻԴԵ-ն կստանա մոտ 10-12 մլն եվրո

Կիրսան Իլյումժինով. Առաջիկա մրցումների համար ՖԻԴԵ-ն կստանա մոտ 10-12 մլն եվրո

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պատմել է ՖԻԴԵ-ի և «Ագոն» ընկերության համագործակցության մասին, որը ղեկավարում է Էնդրյու Պոլսոնը: Յենց այս ընկերությունն է ստացել հավակնորդների մրցաշարերի, աշխարհի առաջատարի և Գրան-Պրի սերիայի խաղերի կազմակերպման իրավունքները:

«Առաջիկա մրցումների համար ՖԻԴԵ-ն կստանա մոտ 10-12 մլն եվրո: Ընդ որում, ՖԻԴԵ-ն առաջվա նման, կունենա 20 տոկոս եկամուտ մրցանակային ֆոնդից»,-ՖԻԴԵ-ի նախագահի խոսքը հայտնում է sport-express.ru-ն:

Իլյումժինովն ասել է, որ շախմատի սիրահարներն ու երկրպագուները առաջիկա շաբաթ կստանան կարևորագույն մրցումների հստակ գրաֆիկը: Նա ընդգծել է, որ մրցաշարերը կդառնան ավելի գրավիչ և դրանց կմասնակցեն բոլոր ուժեղագույն շախմատիստները: Այս տարի ծրագրվում է մրցումներն անցկացնել Փարիզում, Մադրիդում, Վիեննայում և Լիսաբոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---