Լիբիայում աճում է միջցեղային ընդհարումների զոհերի թիվը

PanARMENIAN.Net - Լիբիայում աճում է զուվայա և տուբու ցեղերի միջև բախումների զոհերի թիվը, հաղորդում է Associated Press-ը: Երկրի հարավ-արևելքում գտնվող հիվանդանոցների բժիշկների տվյալներով, խոսքը գնում է առնվազն 50 սպանվածի և մի քանի հարյուր վիրավորների մասին: Բախումներն արդեն գրեթե մեկ օր շարունակվում են Կուֆրա քաղաքի շրջանում, ականատեսները հաղորդում են հակամարտության մեջ ականանետներ, հրթիռային սարքավորումներ և գնդացիրներ օգտագործելու մասին: Քաղաքում չկա էլեկտրականություն, ջուր և պարենամթերք, հաղորդում է ՌԲԿ-ն:

Տարբեր աղբյուրների տվյալներով, ցեղերի միջև հակամարտության պատճառ կարող է լինել այն փաստը, որ զուվայա ցեղն արաբական է, իսկ տուբուն՝ աֆրիկյան: Բացի դրանից, երկու ցեղերն էլ վեճի մեջ են Չադի և Սուդանի հետ սահմանի հատվածի վրա վերահսկողության համար, և որպես հետևանք, մաքսանենգության և անօրինական միգրացիայի ուղիների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---