Brit Awards. Ադելը ճանաչվել է լավագույն փոփ-երգչուհի

Brit Awards. Ադելը ճանաչվել է լավագույն փոփ-երգչուհի

PanARMENIAN.Net - Լոնդոնում Brit Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, Մեծ Բրիտանիայի գլխավոր մրցանակին փոփ-երաժշտության ասպարեզում արժանացել է Ադելը:

Ադելը մրցանակի է արժանացել «տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում, ինչպես նաև «տարվա լավագույն կին կատարող» անվանակարգում:

Փետրվարի 12-ին Ադելը նաև արժանացել է «Գրեմմի» վեց պարգևների Լոս Անջելեսում կայացած արարողության ժամանակ:

Brit Awards մրցանակը, որը հանձնվում է Բրիտանական ձայնագրման ինդուստրիայի ասոցիացիայի կողմից, և համարվում է ամերիկյան «Գրեմմիի» անալոգը:

Լավագույն բրիտանացի երգիչ է ճանաչվել երաժիշտ Էդ Շիրանը, իսկ լավագույն օտարերկրացի կատարող է դարձել ամերիկացի երգիչ Բրունո Մարսը:

Լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել Coldplay-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---