Շախմատ. Բաքուն չէր սպասում, որ երկրորդ անգամ կմերժվի հավակնորդների մրցաշարը կազմակերպելու հարցում22 փետրվարի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Մենք իսկապես հուսով էինք, որ Լևոն Արոնյանը կհամաձայներ, որ մրցաշարն անցկացվեր Բաքվում : Նրա ժամանումը բռնցքամարտիկների ժամանում չէ»,-ասել է «SOCAR Energy Georgia» տնօրեն և Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը: Ըստ նրա, հավակնորդների մրցաշարի անցկացման համար, հունվարի 31-ին ներկայացվել էր ընդամենը 2 հայտ`Ադրբեջանի և Բուլղարիայի կողմից: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում: 2011թ մրցաշարը տեղի է ունեցել Կազանում, իսկ 2012-ին կկայանա Լոնդոնում: Այս տարի Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարել էր, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբեր 23-նոյեմբեր 13-ը: «Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |