Երևանում կայացավ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հիշատակի երեկոն![]() 22 փետրվարի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Երեկ` փետրվարի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով իր համար համերգը կարևոր էր, քանի որ այն նաև նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հիշատակին: Միաժամանակ նա շեշտեց, որ մեծ պատիվ է նվագել հիսուն տարվա պատմություն ունեցող նվագախմբի հետ. «Շատ հաճելի է աշխատել նման պրոֆեսիոնալ և տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպես նաև ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար»,-ասաց նա: Համերգին մասնակցել է նաև Ստամբոլցյանի աշակերտուհին` Աննա Բակունցը, ով երգեհոնի և նվագախմբի համար կոնցերտը նվիրեց հոր` Ակսել Բակունցի և իր ուսուցիչ Վահագն Ստամբոլցյանի հիշատակին: Համերգի ընթացքում հայ հանդիսատեսն ունկնդրեց հազվադեպ կատարվող Հայդնի «Դիվերտիսմենտո»-ն, Անտոնին Դվորժակի «Սերենադ»-ը, և Հենդելի երգեհոնի և լարայինների համար կոնցերտը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |