Ալի Աքբար Սալեհի. Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը

Ալի Աքբար Սալեհի. Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը

PanARMENIAN.Net - Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, Սալեհին հայտնել է, որ տարբեր ժամանակ Իրանի ոի ԵՄ հարաբերությունները տարբեր են եղել: «Իրանն ու Եվրոպան պատմական անցյալ ունեն: Ուստի խելամիտ չի լինի քանդել այդ հարաբերությունները: Իրանն ու Եվրոպան դատապարտված են լավ հարաբերություններ ունենալ: Եվ եթե երբևէ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, Իրանը կարող է դառնալ Եվրամիության կարևորագույն հարևաններից մեկը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---