Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կշարունակի կատարել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

Ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կշարունակի կատարել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես մամլո ասոիլիսի ժամանակ նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, այս տարի սպասվում են Վարդան Աճեմյանի, Մելիք Մավիսակալյանի նոր ստեղծագործությունների պրեմիերաները, ինչպես նաև Երվանդ Երկանյանի «Կայսր» և Վաչե Շառաֆյանի «Աբգար թագավոր» օպերաների պրեմիերաները և այլ ստեղծագործություններ:

Թոփչյանը դասական երաժշտության սիրահարներին խորհուրդ է տալիս չմտածել, որ եթե հեղինակները ժամանակակից են, ապա նրանց ստեղծագործությունները դժվար է լսել: Նա հիշեցնում է, որ դասական երաժշտությունը դա միայն Մոցարտ չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---