Տիկնիկային թատրոնը ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում![]() 22 փետրվարի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը (գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան) հունվարի 19-ից փետրվարի 13-ը հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, այդ օրերին թատերախումբը Վաշինգտոնում, Ռիչմոնդում, Ուայթ-Պլանթում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Փրովիդենսում և Լոս Անջելեսում հանդես է եկել շուրջ 18 ներկայացումներով, որոնք ներկայացվել են մանկապարտեզներում, դպրոցներում, ծերանոցում, հիվանդանոցում, եկեղեցում: Փոքրահասակ և պատանի հանդիսատեսը դիտել է Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» (անգլերեն), «Տարեդարձի նվերը» ներկայացումները, ծանոթացել ազգագրական երգին ու պարին: Փրովիդենսի հայկական եկեղեցու մշակութային և երաժշտական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Պետրոսյանն իր և հայկական համայնքի անունից շնորհակալական նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարությանը ԱՄՆ-ում Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հյուրախաղերի կայացմանn աջակցելու համար: Կենտրոնի ղեկավարի հավաստմամբ հյուրախաղերը մեծ խանդավառությամբ են ընդունվել հայ համայնքի կողմից և նշանակալի ազդեցություն ունեցել մատաղ սերնդի հայապահպանության գործում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |