Ուլի Վեգներ. Արթուր Աբրահամ-Պյոտոր Վիլշևսկի մենամարտը հետաքրքիր է լինելու![]() 23 փետրվարի 2012 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ընդգծել է, որ Աբրահամի նոր մրցակիցը բազմակողմանի և ուժեղ է: «Վիլշևսկին ավելի ուժեղ է, քան Պաբլո Ֆարիասը, ում հետ Աբրահամը մենամարտել է հունվարի սկզբին: Ես շատ հարգում են լեհ բռնցքամարտիկին, ով նախորդ տարի Ֆինլանդիայում կարողացել է գրավել EBU գոտի: Կարծում եմ, մարտի 31-ին բոլորը հետաքրքիր մենամարտ կտեսնեն»,-Վեգների խոսքը հայտնում է boxingscene.com-ը: Արթուր Աբրահամ-Պյոտոր Վիլշևսկի մենամարտը կկայանա մարտի 31-ին գերմանական Քիլ քաղաքում` «Sparkassen» արենայում: Իր հերթին Աբրահամն ընդգծել է, որ ինքը պատրաստ է մենամարտին և սկզբում կհաղթի Վիլշևսկուն, ապա կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |