«Հովեր»-ի գեղարվեստական ղեկավարն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի![]() 23 փետրվարի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին: Մեդալը շնորհվել է երգչախմբի 20-ամյակին նվիրված համերգի ընթացքում` հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: «Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում: Նորաստեղծ կամերային երգչախմբի առաջին փորձասենյակ-համերգասրահը Հովհաննիսյանի բնակարանն է եղել։ Տասնամյա դեգերումներից հետո միայն «Հովերը» ֆիլհարմոնիկում հիմնական աշխատատեղ ունեցավ։ Արտերկրում բարձր գնահատվելուց հետո էլ` ճանաչում հայրենիքում։ Հիմնադիր խմբավարի պրպտող միտքն ու համախմբող բնավորությունը փորձարարական տարատեսակ համագործակցությունը շուտով հարստացրին «Հովերի» երկացանկն ու ընդլայնեցին հանրահռչակման լսարանը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |