Միխայիլ Սահակաշվիլի. Ռուսաստանը միշտ խոսում է նոր ագրեսիայի ու նոր հակամարտության մասին![]() 23 փետրվարի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի ճանաչում մեր սահմաններն ու պաշտոնապես ցանկանում է, որ մեր կառավարությունը հեռանա իշխանությունից, ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հանդես գալով Մաասթրիխտի համալսարանում, հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը: Ըստ Սահակաշվիլիի, Ռուսաստանը չի ճանաչում հրադադարի մասին փաստաթուղթը, որ ստորագրվել է Ֆրանսիայի միջնորդությամբ: Ինչպես ասել է Վրաստանի նախագահը, ՌԴ քաղաքացիների մեծ մասը կարող է առանց մուտքի արտոնագրի ժամանել Վրաստան, իսկ վրացիները առանց վիզայի չեն կարող Ռուսաստան մեկնել: «Ռուսաստանը հայտարրում է, թե իրավիճակը փոխվել է, այն կես միլիոն մարդիկ, որոնք անտուն են մնացել, չեն կարող վերադառնալ իրենց տները: Սակայն, մենք հիանալի հարաբերություններ ունենք մեր մյուս հարևանների հետ: Թուրքիայի հետ գործում է անձի միայն էլեկտրոնային հաստատումը: Մենք նոր տեխնոլոգիաներ ենք ներմուծել սահմանում, կարելի է սահմանը հատել միայն անձը հաստատող փաստաթղթով»,-ասել է Մ. Սահակաշվիլին՝ հավելելով, թե Ռուսաստանը միշտ խոսում է նոր ագրեսիայի ու նոր հակամարտության մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |