Իրանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ Իսրայելի դեմ բողոքով

Իրանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ Իսրայելի դեմ բողոքով

PanARMENIAN.Net - Իրանը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ բողոքելով Իսրայելի դեմ: Իրանը մեղադրում է Իսրայելին ատոմային հետազոտություններով զբաղվող մի քանի պարսիկ գիտնականների ոչնչացման մեջ:

Ուղերձը փոխանցել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մուհամմեդ Հազաին: Ուղերձում ասվում է, որ «գիտնականների ոչնչացումը այն պատերազմի մասն է, որը վարում է սիոնիստական ռեժիմն Իրանի դեմ»,-հայտնում է «Ալ Արաբիա» ալիքի տեղեկատվական ալիքը:

Հազաին գրում է նաև, որ «միջազգային հանրությունը թույլ է տալիս Իսրայելին անպատիժ հանցագործություններ կատարել և սպառնալ հարձակումով անկախ պետությանը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---