Յուրա Մովսիսյանը հեռացել է «Կրասնոդարի» հավաքից և մեկնել է ԱՄՆ

Յուրա Մովսիսյանը հեռացել է «Կրասնոդարի» հավաքից և մեկնել է ԱՄՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հեռացել է «Կրասնոդարի» Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքից և մեկնել ԱՄՆ:

Հավաքից շուտափույթ հեռանալու պատճառը հարգելի է՝ նրա ընտանիքում համալրում է սպասվում, ծնվելու է նրա երկրորդ երեխան և մարզչական շտաբը թույլ է տվել Մովսիսյանին բացակայել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Փետրվարի վերջում Մովսիսյանը խաղալու է Հայաստանի հավաքականի կազմում Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ ընկերական խաղերում, իսկ ակումբի մարզումներին ֆուտբոլիստը կմիանա մարտի 2-ին:

Ընթացիկ շրջանում Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Կրասնոդարի» 7 ստուգողական խաղերին, ընդհանուր առմամբ դաշտում անցկացնելով 365 րոպե, խփել է 6 գնդակ և երկու գոլային փոխանցում կատարել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---