Ամերիկյան National Enquirer թերթը հրատարակել է մահացած Հյուսթոնի լուսանկարը![]() 23 փետրվարի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան National Enquirer թերթն իր շապիկին տեղադրել է Ուիթնի Հյուսթոնի դին պատկերող լուսանկարը: Ինչպես հայտնում է ամերիկյան մամուլը, լուսանկարում պատկերված է կիսով չափ բաց դագաղը: Լուսանկարը կոչվում է «Ուիթնի Հյուսթոն. վերջին լուսանկարը»: Լուսանկարից երևում է, որ Հյուսթոնը մոտ 500 հազար դոլար արժողությամբ զարդեր է կրում: Լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհու երկրպագուների շրջանում, մասնավորապես սոցիալական ցանցերում: Երգչուհու երկրպագուները այդ քայլը համարում են ամոթալի և վիրավորական խոսքեր են հասցեագրում լուսանկարը թերթին վաճառողի հասցեին: Մահացած երգչուհու լուսանկարը միակը չէ, որ տպագրվել է National Enquirer-ի շապիկին: 1977 թ-ին թերթը տպագրել էր ռոքն ռոլի արքա Էլվիս Փրեսլիի դիակի լուսանկարը: Հյուսթոնի մարմինը հայտնաբերվել է փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուրանոցի համարում` ջրով լի լոգարանում: Բժիշկները փաստել են երգչուհու մահը: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, համարում հայտնաբերվել են դեղահաբերի տուփեր, որոնց օգտագործումը թույլատրվում են միայն բժիկների կողմից: Սակայն ըստ տվյալների դեղերի չափաբաժինը նորմայի սահմաններում է եղել: Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես արտիստուհի, ով ունի ամենամեծ քանակությամբ մրցանականեր: Սկսած 11 տարեկանից երգչուհին ստացել է Grammy- 6, Billboard Music Awards-ի 15, American Music Awards 21 և բազմաթիվ այլ մրցանակներ: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել երգչուհու հարազատ Նյուարկ քաղաքում, փետրվարի 18-ին բապտիստական «Նոր հույս» եկեղեցում, որտեղ Հյուսթոնը երգել է դեռ երեխա ժամանակ. արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |