ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ20 հունվարի 2004 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-18 Վաշինգթոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում, անցկացվել է «Հայաստան. կայուն զարգացման եւ տնտեսական աճի խնդիրները» երկրորդ միջազգային խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացրել են համաժողովը նախաձեռնող Տնտեսական զարգացման հայկական միջազգային խմբի ներկայացուցչությունում, խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ 16 հետազոտությունների արդյունքներ: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել են ավելի քան 100 հայ եւ արտասահմանյան փորձագետներ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Միջազգային արժույթի հիմնադրամի, ԱՄՆ կառավարության եւ արտասահմանյան երկրների դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում քննարկվել են Հայաստանի եւ սփյուռքի համար կարեւոր մի շարք հարցեր, որոնք առնչվում են միջազգային առեւտրին, կապիտալի շուկային, ֆինանսական եւ հարկային քաղաքականությանը, պետական կառավարմանը, փոքր բիզնեսի զարգացմանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |