Դավիթ Հալաջյանն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի25 փետրվարի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Երեկ` փետրվարի 24-ին, շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Մեդալը շնորհվել է Արամ Խաչատրյան համերգասրահում` կոմպոզիտորի 50-ամյակին նվիրված համերգից առաջ: Կոմպոզիտորը մեդալին արժանացավ հայ կոմպոզիտորական արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար: Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը ծնվել է 1962 թ-ին Երևանում: Սովորել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում, կոմպոզիցիան` Էդգար Հովհաննիսյանի դասարանում, երաժշտական տեսությունը, դաշնամուրը և խմբավարությունը` Հակոբ Ոսկանյանի մոտ: Հալաջյանը ուսանողական տարիներին աշխատել է Ազգային ռադիոյում և հեռուստաընկերությունում որպես երաժշտական խմբագիր: 1985 թ-ին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, իսկ 1988-89- թթ-ին սովորել է Ռիգայում: 1991 թ-ին Հալաջյանը ուսումնասիրել է համակարգչային երաժշտություն Բազելի երաժշտական ակադեմիայում և Երաժշտական քոլեջում պրոֆեսոր Ջերալդ Բենեթի և Թոմաս Կեսսլերի մոտ: Ներկայումս նա բնակվում է Ցյուրիխում և դասավանդում է տեղի կոնսերվատորիայում: Բացի կոմպոզիտորական գործունեությունից, ղեկավարում է երգչախմբեր և նվագախմբեր, «Անանուն» երգչախմբի հետ ներկայացնում է փորձարարական երաժշտություն: Այնուամենայնիվ, նրա առաջին կոչումը կոմպոզիցիան է: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայկական ազգային մեղեդիների սկզբունքների վրա: Հալաջյանը բազմաթիվ կանտատների և այլ ստեղծագործությունների հեղինակ է: Նա նաև ներկայացումների և ֆիլմերի երաժշտության հեղինակ է: 1979 թ. նրա ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց ռադիոյով, Հալաջյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում` Ռուսաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, Բելգիյաում և Կանադայում: Ձայնագրվել է մի շարք հեղինակային ստուդիաներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |