Իսրայելը մտադիր է Կիպրոսում ՌՕՈՒ ռազմակայա՞ն տեղակայել

Իսրայելը մտադիր է Կիպրոսում ՌՕՈՒ ռազմակայա՞ն տեղակայել

PanARMENIAN.Net - Իսրայելը մտադիր է Կիպրոսի հունական հատվածում ՌՕՈՒ ռազմակայան տեղակայել: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Դերվիշ Էրօղլուն, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Նրանք դա թաքցնում են, բայց ես չեմ զարմանա, երբ կիպրոսյան հույները հայտարարեն իսրայելյան ռազմակայանի կառուցման մասին»,- հայտնել է նա:

Ընդ որում, Էրօղլուի կարծիքով, Կիպրոսի ղեկավարությունը դրանց առկայությունը կօգտագործի բանակցությունների ժամանակ Հյուսիսային Կիպրոսի վրա ճնշում գործադրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---