ԱՄՆ-ը Եգիպտոսին համոզում է ազատ արձակել ՀԿ ամերիկյան աշխատակիցներին

ԱՄՆ-ը Եգիպտոսին համոզում է ազատ արձակել ՀԿ ամերիկյան աշխատակիցներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները բանակցություններ են վարում Եգիպտոսի հետ ամերիկյան հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին հայրենիք վերադարձնելու հնարավորության շուրջ, այդ կազմակերպությունները մեղադրվում են երկրում հակաօրինական քարոզչական գործունեություն վարելու մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսօր Կահիրեում կսկսվի այդ գործով մեղադրյալների հանդեպ դատավարությունը, նրանց կառաջադրվեն պաշտոնական մեղադրանքներ, այդ թվում՝ խռովություն հրահրելու նպատակով օտարերկրյա միջոցների ապօրինի օգտագործման մեջ: Գործով անցնում է 43 հոգի, այդ թվում՝ 16 ամերիկացի, 16 եգիպտացի, ինչպես նաև ԳՖՀ, Սերբիայի, Հորդանանի քաղաքացիներ և պաղեստինցիներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---