Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի արտահանումը

Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի արտահանումը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան արտահանումն ավելացրել է մինչև օրական 9 մլն բարրել՝ 2012թ. հունվարի վերջի դրությամբ օրական 7,5 մլն բարրելի դիմաց, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նավթի արտահանումն Ասիայի երկրներ ավելացել է մինչև օրական 6 մլն բարրել, ԱՄՆ՝ մինչև օրական 1,5 մլն բարրել: Դա այդ երկրներ նավթի արտահանման ամենաբարձր մակարդակն է վերջին 3 տարվա ընթացքում:

Ստացված տվյալների համաձայն՝ արտահանման ավելացման հիմնական պատճառը նավթի աճող սակագներն են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---