Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը![]() 27 փետրվարի 2012 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին АТР հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշայի ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 15 հորիզոնականով: Նա 700 միավորով զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը` 13630 միավորով, 2-րդ հորիզոնականում 10435 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, 3-րդում` շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով ունի 8330 միավոր: Նալբանդյանը Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարում հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Դավիթ Ֆերրերին` Իսպանիա: Վերջինս երկու սեթերում 6:1 և 6:4 հաշվով հաղթանակ է տարել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |