Ջուլիա Գիլարդը պահպանել է Ավստրալիայի վարչապետի պաշտոնը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը համոզիչ հաղթանակ է տարել կառավարության նախկին ղեկավար Քևին Ռադի նկատմամբ վաղաժամկետ ներկուսակցական քվեարկությունում և մնացել լեյբորիստների առաջնորդի պաշտոնում: Գիլարդը ստացել է 71 ձայն, նրա հակառակորդը՝ 31:

Գործող վարչապետն անձամբ է նախաձեռնել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի մասին հարցի քվեարկությունն այն բանից հետո, երբ Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Քևին Ռադը հրաժարական է տվել: Նա բացատրել է դա նրանով, որ չի կարող շարունակել աշխատանքը Գիլարդի ղեկավարության տակ, ով, նրա կարծիքով, կորցրել է ավստրալացի ժողովրդի վստահությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---